ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է

«Ժառանգությունը» արմատական իշխանափոխության կողմնակից է
21.03.2014 | 16:41

Հայաստանի` ՄՄ-ին անդամակցումն անշրջելի չէ: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` այսօրվա ասուլիսում: Վերջինս նշել է, որ ՄՄ-ն, ի վերջո, Հայաստանին տանելու է տնտեսական անկման, ինչպես նաև հանգեցնելու է մեր երկրի ինքնիշխանության կորստին: Հովհաննիսյանն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթի այլ «դրվագների» ևս: Նա ասել է, որ հայտարարությունը, թե քառյակի մյուս ուժերը չեն ցանկանում ամբողջական իշխանափոխություն, սխալ է, և «Ժառանգությունը» միշտ «արմատական իշխանափոխության» կողմնակից է եղել: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ ՀԱԿ հանրահավաքում այս անգամ չհնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը. «Քոչարյանին հղում չեղավ, նախկինում եղել է»: Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարտի 28-ին «Ժառանգությունը» հանրահավաք կանցկացնի և պայքարի տրամադրված մարդիկ գործելու հնարավորություն կունենան:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ